Կուտակային քարտի օգտագործման պայմանները

«ՄԱՔՈՒՐ ՏՈՒՆ»
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ
ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՔԱՐՏԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  • 1.1. Սույն պայմաններով սահմանվում են «Մաքուր տուն»ՍՊԸ-ի կողմից առաջարկվող կուտակային քարտի պայմանները՝ կարգավորելով ընկերության և հաճախորդների միջև հարաբերությունները, որոնք կարող են առաջանալ կուտակային քարտի ձեռքբերման, կիրառման, օգտագործման, կուտակային քարտի սպասարկմանկամ կուտակային քարտի գործողության դադարման կապակցությամբ։
  • 1.2. Կուտակային քարտի կիրառումը նպատակ է հետապնդում կուտակային քարտ ձեռք բերող հաճախորդներին առաջարկել արտոնություններ ընկերության կողմից առաջարկվող ապրանքները գնելիս՝ հաճախորդների համար շահավետ պայմաններով՝ սույն պայմաններին համապատասխան։
  • 1.3. Կուտակային քարտի սպասարկումն իրականացվում է ընկերության կողմից անհրաժեշտ տեխնիկական ապահովմամբ։
  • 1.4. Կուտակային քարտը կարող է տրամադրվել՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք քարտը ստանալու պահին հաճախորդը ցանկանում է գնել ապրանք, թե ոչ, և անկախ ապրանքի դիմաց վճարման ձևից։

2. ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 2.1. Սույն պայմաններում օգտագործվող հասկացություններն են՝
  • 2.1.1. Ընկերություն՝«Մաքուր տուն» ՍՊԸ (գրանցման համար՝ 269.110.1015846 / 2018-04-26, ՀՎՀՀ 02273381, հասցե՝ Երևան, Շարուրի 43):
  • 2.1.2. Հաճախորդ՝ բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված ապրանքներ՝Ընկերությունից պատվիրալու կամ ձեռք բերելու մտադրություն ունեցող ֆիզիկական անձ։
  • 2.1.3. Կողմեր՝ ընկերությունը և հաճախորդը։
  • 2.1.4. Ապրանք՝ ընկերության կողմից վաճառքի համար ցուցադրված նյութական արժեքներ, որոնք նախատեսված են անորոշ շրջանակով Հաճախորդներին վաճառելու համար։
  • 2.1.5. Սկզբնական առաջարկվող գին՝ գին, որը սահմանվել է ընկերության կողմից կոնկրետ ապրանքի համար՝ առաջարկելով այն անձանց անորոշ շրջանակին՝ անկախ կուտակային քարտ ունենալու հանգամանքից։
  • 2.1.6. Ապրանքի վերջնական գին՝ գին, որը սահմանվել է կոնկրետ ապրանքի գնապիտակով այն գնումների համար, որոնքկկատարվեն կուտակային քարտի կիրառման դեպքում։
  • 2.1.7. Նվազեցվող գին, սկզբնական առաջարկվող գնի և ապրանքի վերջնական գնի տարբերությունը։
  • 2.1.8. Կուտակային քարտ՝ կուտակային քարտը ձեռք բերելը հավաստող պլաստիկ քարտ կամ համակարգ, որի շրջանակներում կուտակային քարտ ձեռք բերած հաճախորդըգնում է ապրանքը սկզբնական առաջարկվող գնից ավելի ցածրգնով և վճարում է ընկերությանը ապրանքի սկզբնական առաջարկվող գնի չափով, որի մի մասը ուղղվում է ապրանքի վերջնական գնի վճարմանը, մյուս մասը՝ նվազեցվող գինը, փոխանցվում է ընկերությանը՝ որպես հետագայում ընկերությունից այլ ապրանքներ ձեռք բերելու համար կանխավճար՝ արտահայտված կուտակային միավորով՝ սույն պայմաններին համապատասխան։
  • 2.1.9. Կուտակված միավոր՝յուրաքանչյուր միավոր ապրանք գնելու դեպքում հաճախորդի հաշվին կուտակվողմիավոր, որը հավասար է նվազեցվող գնի չափին ևսահմանում էհաճախորդի պահանջի իրավունքի չափը դրամական արտահայտությամբ, և հաճախորդի կողմից կարող է օգտագործվել հետագայում ընկերությունից այլ ապրանքներ ձեռք բերելու համար կուտակված միավորի օգտագործման սահմանաչափով և հաճախորդի հաշվին հասանելի մնացորդի չափով։
  • 2.1.10. Կուտակային քարտի գործողության ժամկետ՝ կուտակային քարտը Հաճախորդի կողմից ձեռք բերելու օրվան հաջորդող երեք տարիժամանակահատված, որի ընթացքում միայն կարող են օգտագործվել կուտակային միավորները։
  • 2.1.11. Հաճախորդի հաշիվ՝ հաշիվ, որն արտացոլում է հաճախորդի կողմից կուտակված միավորների վերաբերյալ տեղեկատվություն։
  • 2.1.12. Հաճախորդի հաշվի հասանելի մնացորդ՝ կուտակային քարտի կիրառման արդյունքում հաճախորդի հաշվին հավաքագրված և օգտագործված կուտակային միավորների դրական տարբերությունը։
  • 2.1.13. Կայք՝ __________ , որը օգտագործվում է սույն պայմանների և դրանցում կատարվող փոփոխությունների մասին տեղեկացնելու նպատակով։

3. ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՔԱՐՏ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ

  • 3.1. Կուտակային քարտը ստանալու համար հաճախորդը դիմում է ընկերություն՝ լրացնելով և ստորագրելով ընկերության կողմից առաջարկվող ձևանմուշը։ Ձևանմուշը կարող է պարունակել պարտադիր և կամավոր լրացման դաշտեր, որոնք յուրաքանչյուր դեպքում ինքնուրույն որոշում է ընկերությունը։
  • 3.2. Ձևանմուշը համարվում է ստորագրված, եթե լրացված են բոլոր պարտադիր դաշտերը, և առկա է հաճախորդի ստորագրությունը։
  • 3.3. Ձևանմուշը ստորագրելով՝ հաճախորդը դառնում է կուտակային քարտ տիրապետող։
  • 3.4. Հաճախորդը պարտավոր է ձևանմուշը լրացնել ամբողջական ևիրականությանը համապատասխանող տեղեկատվությամբ։ Եթե հետագայում պարզվում է, որ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ապա հաճախորդն դադարում է համարվել կուտակային համակարգի մասնակից, և դադարում են հաճախորդի բոլոր իրավունքները, որը նա ուներ կամ կարող էր ունենալ ընկերության նկատմամբ՝ կուտակային քարտ ձեռք բերելու արդյունքում։
  • 3.5. Կուտակային քարտի ձեռք բերելը անվճար է։
  • 3.6. Ձևանմուշը ստորագրելով`Հաճախորդը համաձայնվում է, որ Ընկերությունը օգտագործի Հաճախորդի վերաբերյալ ձևանմուշում առկա անձնական տվյալները, առանց դրանքհանրայնացնելու, ընկերության գործունեության նպատակներին համապատասխան՝ ներառյալ, Ընկերության կողմից իր գործունեությանը վերաբերող տեղեկատվության մասին տվյալ հաճախորդին իրազեկելու, Ընկերության Հաճախորդների վերաբերյալ վիճակագրական վերլուծություններ կատարելու,ինչպես նաև Հաճախորդների հարցումներին կամ հայցվող գործողությունների ընթացքի մասին տեղեկացնելու համար, և այլն։

4. ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՔԱՐՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

  • 4.1. Ձևանմուշը ստորագրելուց հետո հաճախորդին տրամադրվում է պլաստիկ քարտ։
  • 4.2. Պլաստիկ քարտի ձևը և վրան առկա տեղեկատվության բովանդակությունը որոշում է ընկերությունն ինքնուրույն։
  • 4.3. Յուրաքանչյուր հաճախորդ կարող է ունենալ ընդամենը մեկ պլաստիկ քարտ։
  • 4.4. Հաճախորդն ապրանքները գնելիս կարող է օգտագործել միայն իր կուտակային քարտը՝ անձամբ այն ներկայացնելով ընկերության՝ վաճառքը սպասարկող համապատասխան աշխատակցին։
  • 4.5. Կուտակային քարտից բխող իրավունքները չի թույլատրվում փոխանցել այլ անձանց։
  • 4.6. Կուտակային քարտի կորստի կամ վնասվածքի դեպքում այն փոխարինվում է մեկ այլ քարտով՝ տվյալ հաճախորդի կողմից ընկերության կողմից սահմանված ձևանմուշը լրացնելու միջոցով։
  • 4.7. Ապրանքը վաճառելիս ընկերությունը պարտավոր չէ նույնականացնել կուտակային քարտը ներկայացրած անձին և կուտակային քարտը տիրապետողին՝ համաձայն լրացված ձևանմուշում առկա տեղեկատվության։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի կամքով կամ կամքից անկախ վերջինիս տիրապետումից դուրս եկած կուտակային քարտերի միջոցով այլ անձանց կողմից վճարումներ կատարելու համար։ Բոլոր դեպքերում,ընկերության համապատասխան աշխատակիցն իրավունք ունի պահանջել կուտակային քարտը ներկայացրած անձին ցուցադրել անձը հաստատող փաստաթուղթ նույնականացումը կատարելու համար, որը չցուցադրելու կամ ցուցադրումից հետո չնույնականացվելու դեպքում ընկերությունն իրավունք ունի կասեցնելու կուտակային քարտի գործողությունը։ Եթե կասեցումից հետո մեկ շաբաթվա ընթացքում հաճախորդը չի ապահովում կուտակային քարտի նույնականացումը, ապա կուտակային քարտի գործողությունը համարվում է դադարեցված ինքնըստինքյան,և դադարում են հաճախորդի բոլոր իրավունքները, որոնք նա ուներ կամ կարող էր ունենալ ընկերության նկատմամբ՝ կուտակային քարտ ձեռք բերելու արդյունքում։
  • 4.8. Կուտակային քարտի գործողությունը չի կասեցվում որևէ դեպքում, իսկ սույն պայմանների 4.7 կետով սահմանված դեպքում կասեցման ժամանակահատվածը ևս ընդգրկվում է կուտակային քարտի գործողության ժամանակահատվածում։

5. ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ

  • 5.1. Կուտակային միավորները հավաքվում են հաճախորդի հաշվին՝ յուրաքանչյուր դեպքում գնում կատարելիս հաճախորդի կողմից կուտակային քարտը ներկայացնելիս։
  • 5.2. Եթե հաճախորդի կողմից ապրանք գնելիս օգտագործվում են կուտակային միավորները, ապա այդ գնման ժամանակ կուտակային միավոր չի հավաքվում։
  • 5.3. Կուտակային միավոր հավաքելու կամ օգտագործելու համար պլաստիկ քարտն անհրաժեշտ է փոխանցել համապատասխան դրամարկղի աշխատողին՝ վճարումն իրականացնելուն զուգահեռ։
  • 5.4. Նախքան գնումը ձևակերպելը կուտակային քարտըսույն պայմաններով սահմանված կարգով չներկայացնելու, ինչպես նաև ապրանքի սկզբնական առաջակվող գնի չափով ամբողջական վճարում չկատարելու դեպքում կուտակային միավորներ չեն հավաքագրվում հաճախորդի հաշվին, կամ հաճախորդը չի կարող օգտվել արդեն իսկ կուտակված միավորներից։
  • 5.5. Իր հաշվին կուտակված միավորների մասին հաճախորդը կարող է իմանալ՝ կուտակային քարտը ներկայացնելով ընկերության համապատասխան աշխատակցին։

6. ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

  • 6.1. Կուտակային միավորները Հաճախորդը կարող է օգտագործել սույն պայմաններով սահմանված կուտակային քարտի գործողության ժամկետում։
  • 6.2. Հաճախորդը կուտակային միավորներից կարող է օգտվել իր հաշվի դրական մնացորդի չափով։
  • 6.3. Կուտակային քարտի մնացորդը Հաճախորդը կարող է օգտագործել բացառապես Ընկերության խանութների ցանցումառաջարկվող ապրանքները ձեռք բերելու նպատակով։
  • 6.4. Կուտակային քարտի գործողության ժամկետում կուտակային միավորներըչօգտագործելու դեպքում հաճախորդի հաշիվըզրոյացվում է, և ինքնըստինքյան դադարում են հաճախորդի բոլոր իրավունքները, որոնք նա ձեռք է բերել կուտակային քարտը ստանալու արդյունքում՝ ներառյալ, իր կողմից կուտակային միավորների չափով ընկերության փոխանցված կանխավճարը հետ ստանալու և օգտագործելու իրավունքները, և դադարում են ընկերության բոլոր պարտավորությունները, որոնք նա ստանձնել է հաճախորդին կուտակային քարտը տրամադրելու արդյունքում՝ ներառյալ, իր կողմից կուտակային միավորների չափով ընկերության փոխանցված կանխավճարը վերադարձնելու և կուտակային միավորները ապրանքի գնի վճարմանն ուղղելու պարտավորությունները։
  • 6.5. Սույն պայմանների 6.3 կետով սահմանված դեպքում հաճախորդի հաշվի զրոյացումից հետո հաճախորդը նոր գնումներ կատարելիս կարող է շարունակել այն օգտագործել սույն պայմաններով սահմանված կարգով։

7. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 7.1. Հաճախորդն իրավունք ունի կուտակային քարտի օգտագործման կապակցությամբ տեխնիկականխնդիրներ առաջանալու դեպքում դիմելու ընկերությանը՝ դրանք վերացնելու պահանջով։
  • 7.2. Հաճախորդն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվել կուտակային քարտի օգտագործումից: Այդ դեպքում անհրաժեշտ է կուտակային քարտը վերադարձնել Ընկերությանը` լրացնելով Ընկերության կողմից սահմանված անհրաժեշտձևանմուշը։
  • 7.3. Հաճախորդը պարտավոր է Ընկերության կողմից տրամադրված կուտակային քարտն օգտագործել բացառապես սույն դրույթներով և պայմաններով սահմանված նշանակությանը համապատասխան։
  • 7.4. Հաճախորդը պարտավոր է կատարել կուտակային քարտի տրամադրման և օգտագործման հետ կապված այլ պայմանները։
  • 7.5. Հաճախորդը պարտավոր է ինքնուրույն հետևել սույն դրույթներում կատարված փոփոխություններին, որոնք կկատարվեն սույն պայմաններով սահմանված կարգով։
  • 7.6. Ընկերությունը պարտավորվում է հաճախորդի կողմից կուտակային քարտի հետ կապված գրավոր բողոքի ներկայացման դեպքում ձեռնարկել բոլոր միջոցները Հաճախորդի բողոքիհամար հիմք հանդիսացած հանգամանքները պարզելու,առկա խոչընդոտները վերացնելու համար(եթե կհայտնաբերվեն) և դրանց մասին հաճախորդին տեղեկացնելու ողջամիտ ժամկետներում։
  • 7.7. Ընկերությունը պարտավոր է պատշաճ կերպով ապահովելկուտակային միավորների կուտակման կամ հաշվեգրման գործընթացները։
  • 7.8. Ընկերությունը պարտավոր է ապահովել կուտակային քարտի տեխնիկական սպասարկումը, ինչպես նաև Հաճախորդի պահանջով շտկել առկա տեխնիկական խնդիրները։
  • 7.9. Ընկերությունը պարտավոր է հաճախորդի պահանջով տրամադրել տեղեկատվություն հաճախորդի հաշվի վերաբերյալ հաճախորդի պահանջով։

8. ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՔԱՐՏԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

  • 8.1. Ընկերությունը կուտակային քարտի պայմանների հանասելիությունն ապահովում է կայքում հրապարակելու միջոցով։
  • 8.2. Ընկերությունն իրավունք ունի կատարել կուտակային քարտի ցանկացած պայմանի փոփոխություն, գործողության դադարեցում կամ նոր պայմանի սահմանումմիակողմանի, որի արդյունքում Ընկերությունը կուտակային քարտի նոր խմբագրությունըհրապարակում է կայքում, որոնք համարվում են ուժի մեջ և դառնում պարտադիր կողմերի համարսույն պայմանները նոր խմբագրությամբ կայքում հրապարակելուն հաջորդող օրվանից, եթե կատարվող փոփոխությամբ սահմանված չէ հետադարձ ուժ ունենալու կամ ավելի ուշ ուժի մեջ մտնելու ժամկետ։

9. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

  • 9.1. Սույն դրույթների կամ պայմանների կապակցությամբ ծագած բոլոր վեճերը լուծվում են կողմերի բանակցությունների միջոցով, ինչը չի սահմանափակում կողմերի իրավունքը վեճերի լուծման համար ձեռնարկելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներ։

10. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  • 10.1. Կուտակային քարտ ձեռք բերելուց առաջ հաճախորդը պարտավոր է ամբողջությամբ և մանրամասն ծանոթանալ կայքում տեղադրված կուտակային քարտի պայմաններին։
  • 10.2. Եթե հաճախորդը չի համաձայնվում կուտակային քարտի պայմաններին մասամբ կամ ամբողջությամբ, ապա կուտակային քարտը չի տրամադրվում հաճախորդին։
  • 10.3. Հաճախորդի՝ կուտակային քարտի պայմաններին ամբողջությամբ ծանոթանալու հավաստումը ևհամաձայնությունը կուտակային քարտի պայմաններին հավաստվում են՝ ընկերության կողմից հաճախորդին ներկայացվող ձևանմուշը հաճախորդի կողմից լրացնելով և ստորագրելով։
  • 10.4. Կուտակային քարտ ձեռք բերելուց հետո սույն պայմանները դառնում են պարտադիր կողմերի համար, քանի դեռ չեն փոփոխվել կամ դադարել իրավական ակտերով կամ սույն պայմաններով սահմանված կարգով։
  • 10.5. Ընկերությունը միակողմանի է որոշում առաջարկվող բոլոր ակցիաների, բոնուսների, միավորների ժամկետները, չափերը և կառուցվածքը:
  • 10.6. Քարտը համարվում է ընկերության սեփականությունը, որը պետք է վերադարձվի քարտի գործողության դադարման դեպքում, ինչպես նաև քարտի կորստի դեպքում այլ անձանց կողմից գտնելիս։
  • Սույն պայմանները կազմվել են հայերեն և ռուսերեն լեզուներով։ Տեքստում երկու խմբագրությունների միջև հակասություն առաջանալու դեպքում կիրառվում է հայերեն տարբերակը։